Ըստ ժանրի կանոնների, ժամը 20-ից հետո կսկսվեն ոստիկանական տեռորիսների հարձակումներն ընտրատեղամասերի վրա, քվեատուփերի գողություններ, էներգամատակարարման խափանումներ, ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններ և քպ-անիկոլական այլ խուլիգանություններ...
Իսկ մեծ հաշվով, Հայաստանում «ընտրություն» ասվածը պետք է տենց մի 500 տարով արգելել: Հայաստանում ընտրություններ չի կարելի անցկացնել: Հայ ժողովրդին դա հակացուցված է՝ իր հասարակական ցածրակարգության ու քաղաքական տհասության պատճառով:
Եղել եմ ու մնում եմ նույն անխախտ համոզմանը. Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել ու չի՛ փոխվի: Հա, մի անգամ եղել է, բայց դա եղել է բռնատիրական ԽՍՀՄ-ի ժամանակ (դառը սարկազմ)...
ՈՒստի, որևէ ուժի կողմից իշխանությունը փոխելու ցանկությունը կամ անհրաժեշտությունը իրագործելիս, գործողությունների ծրագիրը պետք է մշակել՝ բացառելով ընտրական տարբերակը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ